Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանի իշխանություններն ու հայ ժողովուրդը դժգոհ են իր գործելաոճից»

«Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանի իշխանություններն ու հայ ժողովուրդը դժգոհ են իր գործելաոճից»
09.07.2013 | 17:27

Այսօր լրագրողների հանդիպման ընթացքում ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԸ, պատասխանելով վերջիններիս հարցին`Հայաստանը պետք է անդամագրվի Եվրասիական միության, թե՞ Եվրոպական միությանը, ասաց, որ Հայաստանը գնում է Եվրասիական միության և Եվրոպական Միության հետ հավասար հարաբերություններ պահելու ճանապարհով: Նրա խոսքով, Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու: «Կան գործընթացներ, բանակցություններ, բայց կտրուկ պահանջ՝ որ կամ մեզ հետ եք, կամ մեզ հետ չեք, չի դրվել»,-հստակեցրեց քաղաքագետը` հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը որոշի դառնալ Եվրասիական միության անդամ, ապա մի քանի հարցերի պատասխաններ պետք է հստակ ստանա. «Ազգային անվտանգության խնդիրները և ԼՂՀ-ի հետ կապված հարցերի պատասխանները պետք է տա Եվրասիական միության մեջ գլխավոր պատասխանատվություն ստանձնած պետությունը, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի»,-ասաց նա:

Կ. Մանոյանը, անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլին, նշեց, որ դա ռազմավարական գործընկերոջը հարիր պահվածք չէր:

Նա կարծում է, որ Ռուսաստանը գնաց տնտեսական գործարքի՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար, մինչդեռ զենք ստանալով Ադրբեջանի մոտ մեծանում է պատերազմ սկսելու գայթակղությունը: Այս առումով, ինչպես Մանոյանն է ասում, ինչքան էլ փորձեն նշել, որ ռազմավարական հավասարակշռությունը չի խախտվում, Ռուսաստանի պահվածքը մտահոգիչ է, քանի որ մեծանում է պատերազմի հավանականությունը. «Եթե հավատանք մեկնաբանություններին, թե այդ զենքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը չի խախտում, այդուհանդերձ, պատերազմի հավանականությունը մեծանում է, երբ նման պետության ձեռքին զենք է հայտնվում: Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանի իշխանություններն ու հայ ժողովուրդը դժգոհ են իր գործելաոճից »,-արձանագրեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ